06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Բանակցում ենք Փաշինյանի ու Փոստանջյանի հետ. Մակեյան

«Մեր այս միացումը պետք է հարթակ լինի, որ ժողովուրդը գա հրապարակ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հանուն Հայաստանի փրկության ճակատի» անդամ Պետրոս Մակեյանը: Նա հավելեց, որ  երկու տասնյակից ավել քաղաքական ուժերի հետ բանակցություն է գնում՝ կանխել Սերժ Սարգսյանի ու ռեժիմի հավերժացումը, այդ թվում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի ու «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի հետ:

Ճակատի անդամ Կարապետ Ռուբինյանն արձանագրեց, որ միավորման համար հասարակական պահանջը կա:

Ճակատի ու «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Սուսաննա Մուրադյանն էլ ընդգծեց, որ իշխանությունները վախենում են, այդ պատճառով էլ նախագահ Սերժ Սարգսյանն ավտոշարասյունով է շրջում: 

Նա նաև հավելեց, որ իրենց մեղադրում են, թե զենքով են հարց ուզում լուծել, ռադիկալ հայտարարություններ են անում, սակայն դա այդպես չէ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ