ԲԱՑԱՌԻԿ. գիշերային կրակոցներ սահմանում. /ֆոտո, վիդեո/
” Մթնեց, հեսա կամաց-կամաց կսկսեն կրակել, բայց մենք չենք վախենում, ինչքան ուզում են թող կրակեն: Պատասխանը կտանք”,-Henaran.am-ի հետ զրույցում պատմեցին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի հարավարեւլյան ուղղությունը հսկող զինծառայողները:
Մարտական հենակետերում աչալուրջ են՝ գիշերը աչք չեն կպցնում:
“Պատասխանատվություն է, ո՞նց քնենք, որ հակառակորդը մտնի մեր սահմա՞նը: Մենք չենք ների մեզ: Հերթով քնում հանգստանում ենք, հերթափոխ է”,-ասացին նրանք:
Աղոթում են՝ դիրքում փոքրիկ մատուռ ունեն: Պատմում են, որ նույնիսկ տագնապների ժամանակ վայրկյանական աղոթում են եւ արագ հակահարձակման անցնում:
Մեր զրույցի ժամանակ էլ հակառակորդը սկսեց անկանոն կրակել:
Մանրամասները տեսանյութում:
Հիշեցնենք, որ հունվարի 19- ի լույս 20-ի գիշերը ադրբեջանցիները դիվերսիոն գործողություններ էր իրականացրել: Henaran.am-ը ներկայացրել է ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Ջրաբերդ) եւ հարավարեւելյան (Կորգան) ուղղություններում տեղի ունեցած դիվերսիոն գործողությունները: