26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Բոլոր փորձերը՝ Կարեն Կարապետյանին անջատել ՀՀԿ-ից, նպատակին չեն հասնելու. Շարմազանով

«Վարչապետ Կարեն Կարապետյանի կաբինետը շատ արդյունավետ է աշխատել, առնվազն այս վերջին մեկ տարվա ընթացքում, ապահովել է 7 տոկոս տնտեսական աճ, որը արդյունք է Հայաստանի հանրապետական կուսակցության և ՀՅԴ միասնական կոալիցիոն կառավարության»,-այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե եթե Կարեն Կարապետյանի կառավարությունը լավ է աշխատում, ապա ինչու նրան չեն ընտրելու վարչապետ ապրիլից հետո:

Շարմազանովը հավելեց, որ իրենք դեռևս չեն որոշել, չեն քննարկել, թե ով է լինելու վարչապետը, և պետք չէ առաջ ընկնել:

«Բոլոր փորձերը վարչապետ Կարեն Կարապետյանին անջատել ՀՀԿ-ից, հակադրության մեջ դնել ՀՀԿ-ի հետ ու իր ընկերների, իրենց նպատակին չեն հասնելու, գնացեք, այլ գործով զբաղվեք, Կարեն Կարապետյանը մեր թիմի առանցքային անդամներից մեկն է, նախագահի առաջին տեղակալն է, իրականացնում է մեր կուսակցության և մեր նախագահի միասնական քաղաքականությունը, իսկ ինչ կորոշի քաղաքական մեծամասնությունը ապրիլի 9-16-ի ընթացքում, մենք երբ կքննարկենք, այդ ժամանակ էլ կտանք բոլոր հարցերի պատասխանները:

Մենք կներկայացնենք այնպիսի կառավարության կազմ, որը ըստ մեզ ու հասարակության, կարող են լավագույնս իրականացնել գործադիրին տրված լիազորությունները:

Կարեն Կարապետյան վարչապետին ու մեր հարգարժան գործընկերոջը մի առանձնացրեք ՀՀԿ-ից, մենք բոլորս մեկ միասնական թիմ ենք: Մի՚ փնտրեք հակասություն այնտեղ, որտեղ գոյություն չունի»,-շեշտեց նա: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ