՛՛Ինտրիգներ Լյուդմիլա Սարգսյանի շուրջ՛՛…կուսակցությունը համագումար է անում /վիդեո/
Վերակազմյալ Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցությունն այսօր Վանաձորում հիմնադիր համագումար է անցկացնում: Նշենք, որ ՎՍԴՀԿ-ը ձևավորվել է ՍԴՀԿ-ի հիման վրա, որի ատենապետը ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն էր: Այն բանից հետո, երբ կուսակցության 8-րդ համագումարում կուսակցության ատենապետ ընտրվեց Գևորգ Պերկուպեկյանը, Լյուդմիլա Սարգսյանը դիմեց Վճռաբեկ դատարան, որպեսզի չեղյալ ճանաչվի այդ որոշումը: Սակայն Վճռաբեկ դատարանը մերժեց նրա հայցն` ընդդեմ ՍԴՀԿ գործող ատենապետ Գևորգ Պերկուպեկյանի:
Իսկ մի քանի ամիս առաջ արդեն ՍԴՀԿ-ը անցկացրեց նոր համագումար ու ատենապետ ընտրվեց Նարեկ Գալստյանը: Լյուդմիլա Սարգսյանը և կուսակցության այլ անդամներ արդեն ասյօր գումարում են ՎՍԴՀԿ-ի առաջին համագումարը:
Նախ վարչության անդամ Ալբերտ Գաբրիելյանը հիշեցրեց կուսակցության պատմությունը:
՛՛Սկսած 2007-ից ինտրիգներ սկսեցին սարքվել Լյուդմիլա Սարգսյանի շուրջ, բայց այսօր ունենք այն, ինչ ունենք: Ես ոչ ոքի չեմ բամբասում, իրենք ընտրեցին իրենց ճանապարհը, մենք էլ ընտրեցինք մեր ճանապարհը ՛՛,-ասաց նա: Ապա ընտրվեց կուսակցության նախագահությանը կազմը՝ Լյուդմիլա Սարգսյան, Համբարձում Եղիազարյան, Մարտիկ Մելիքսեթյան և Ալեքսանդր Ալեքյան: