03 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

«Միգուցե սա զգուշացում էր, որ երկրորդ նախագահը չփորձի օգտվել դրանից»

«Երկրորդ նախագահը չէր ցանկանում հայտնվել երիտասարդ թոշակառուի կարգավիճակում, բայց գործող նախագահը նրան դարձրեց երիտասարդ թոշակառու»,-Henaran.am-ի հետ զրույցում այս տեսակետը հատնեց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը՝ անդրադառալով «մարտի 1»-ի հարցի վերաբերյալ ակտիվ քննարկումներին, Փաշինյանի հայտարարությանը, թե Քոչարյանը պետք է հարցաքննվի:

Ըստ Բադալյանի՝ Փաշինյանի հայտարարությունը, ապա դրան հետևած Ռոբերտ Քոչարյանի խոսնակ Վիկտոր Սողոմանյանի արձագանքը ապրիլին տեղի ունանալիք քաղաքական զարգացումների ֆոնին շատ կարևոր են: «Միգուցե սա զգուշացում էր, որ երկրորդ նախագահը չփորձի օգտվել դրանից։ Չէր բացառվում, որ նա նախագահը կարող էր ինչ-որ բաներից փորձեր օգտվել, որովհետև իշխանական համակարգում բոլորը չէ, որ կողմ են, որ Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ»,-հավելեց Բադալյանը:

Միաժամանակ, նա ընդգծեց, որ հասարակության մոտ դժվար թե ցանկություն լինի Քոչարյանին նորից պաշտոնի տեսնել, առավել ևս որպես ապագա վարչապետ։ 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ