«Դու դեռ կհանդիպես երբեմնի զոն նայող Կարիճ Լիլոյին ու ատվիչայ կլինես սրա համար, քուրս». օգտատերերը՝ Արուսիկ Տիգրանյանին
«Լավ Երեկո» հաղորդաշարի թղթակից Արուսիկ Տիգրանյանը կանանց և աղջիկների տոնին նվիրված ռեպորտաժ էր պատրաստել, որի շրջանակներում այցելել էր կանանց գաղութ: Այս ռեպորտաժը խիստ քննադատության արժանացավ համացանցում և մամուլում:
Շատերն արձագանքել են հենց Արուսիկ Տիգրանյանի ֆեյսբուքյան էջում՝ թողնելով իրենց գրառումները: Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը.
«Վաաաաայ Արուս, մյուս մարտի 8-ին քեզ պիտի Խորենացի մեդալ տան…»:
Ձեր կատարած աշխատանքը՝ առնվազն ոչ կոմպետենտ մոտեցում է ռիսկային ու խոցելի խմբում գտնվող անձանց նկատմամբ՝ անգամ եթե վերջիններս իրենց կամքով են մասնակցել։
Ցավում եմ, որ նմանատիպ մոտեցում ունեք այսքան կարևոր հարցի շուրջ»։
Հ.Գ. Նախկինում հավանում էի շատ Ձեր ռեպորտաժները ու կալանավայրում էլ ծանոթ չունեմ։ Էս տեմպերով կարողա սկսեք բոցեր անել հաշմանդամների, հոգեկան հիվանդների և այլ խոցելի խմբերի վրա, ինչը անթույլատրելիա Արուսիկ ջան, ու լավ կլինի խոստովանեք ու հրապարակավ ներողություն խնդրեք «Կալանավայրի հերոսներից » այս տհաճ մարտի 8-յան նվերի համար»։