04 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ՀՀԿ-ն կլոր սեղան է կազմակերպում

Սեպտեմբերի 15-ին ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում Հայաստանի Հանրապետական կուսակցության նախաձեռնությամբ տեղի կունենա ՀՀ և ԼՂՀ խորհրդարանական կուսակցությունների անդրանիկ կլոր սեղանը` “Քաղաքական կուսակցությունները ժամանակակից ժողովրդավարական համակարգերում” թեմայով:

Կլոր սեղանին մասնակցելու են Հայաստանի Հանրապետական կուսակցության, “Օրինաց Երկիր” կուսակցության, “Բարգավաճ Հայաստան” կուսակցության, “ժառանգություն” կուսակցության, Հայ Հեղափոխական Դաշնակցութան, Արցախի ժողովրդավարական կուսակցության, “Ազատ Հայրենիք” կուսակցության, ՀՅԴ Արցախի կառույցի պատվիրակությունները:

Կլոր սեղանի  նպատակներն են քննարկել.

  1. ժամանակակից քաղաքական կուսակցությունների դերը, նրանց գործունեության առանձնահատկությունները տեղեկատվական հասարակության մեջ,
  2. հայկական երկու պետությունների քաղաքական կուսակցությունների համագործակցության ուղիները,
  3. կուսակցությունների ներդրումը  ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում,
  4. քաղաքական կուսակցությունների ներգրավումը արտաքին քաղաքականության օրակարգի մշակման և իրականացման գործում:

Կլոր սեղանը տեղի է ունենալու ԼՂՀ խորհրդարանի շենքում:

Ողջույնի խոսքով հանդես կգա ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ