28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Մինչեւ մարտի վերջ կառավարության հաստատմանը կներկայացվի ԱՌԿ ոլորտում մասնավոր ներդրումների ներգրավման հայեցակարգը. 911tert.am

2017 թվականի նոյեմբերին ենք տեղեկացրել, որ նույն տարվա ապրիլի վեցին ՀՀ կառավարության հաստատած «Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության» գործողությունների ծրագրի կետերից մեկն էլ աղետների ռիսկի կառավարման ոլորտում մասնավոր ներդրումների ներգրավման հայեցակարգի մշակումն է:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավար Գագիկ Հայրապետյանի խոսքով, հայեցակարգն արդեն պատրաստ է, առաջարկներ եւ կարծիքներ ներկայացնելու համար ուղարկված է պետական գերատեսչություններին, միջազգային, հասարակական կազմակերպություններին, մասնավոր կառույցների: Մինչեւ այս ամսվա վերջ հայեցակարգը կներկայացվի կառավարության հաստատմանը:

Հայեցակարգը մշակել են արտակարգ իրավիճակների նախարարության, ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի, «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի, Համաշխարհային բանկի մասնագետները:

Ըստ հայեցակարգի նախագծի, աղետների ռիսկի կառավարման ոլորտում մասնավոր ներդրումների ներգրավել կարելի է մի քանի եղանակով. օրինակ, հավատարմագրային կառավարման պայմանագիր կնքել և մասնավոր ընկերությունը դառնա կառավարման պատասխանատու, կամ՝ վարձակալության պայմանագիր, երբ մասնավոր ընկերությունը վարձակալում է պետության ակտիվները և ծառայություններ մատուցում: Հայեցակարգով սահմանված են նաև այլ մոտեցումներ: Պետք է լինեն երկարաժամկետ պայմանագրեր, պետական երաշխիքներ, որ մասնավորը մոտիվացված լինի:

«Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության» տրամաբանության մեջ մշակված աղետների ռիսկի կառավարման ոլորտում մասնավոր ներդրումների ներգրավման հայեցակարգը թույլ է տալու նաեւ օտարերկրյա ներդրումներ ապահովել:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ

Առավել մանրամասն՝ այստեղ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ