Սպասում են բոլորը մեռնեն. Հայկական Ժամանակ
Մի քանի օր առաջ խմբագրություն ահազանգած քաղաքացի Աիդա Սուքիասյանը դժգոհում էր, որ զրկվել է իրեն հասանելիք դեղերից, որոնք տարիներ շարունակ տարածքային պոլիկլինիկա յից ստացել է անվճար:
Նա նշում էր, որ կենսաթոշակառու է, երկրորդ խմբի հաշմանդամություն ունի, ստացել է «Պրեդուկտալ» եւ «Պրեստանս», բայց հունվարի 1-ից դեղերի տրամադրումը դադարեցվել է: Պատճառաբանությունն, ըստ քաղաքացու, հետեւ յալն է պետությունը չունի հնարավորություն: «Սպասում են բոլորը մեռնեն: Գիշերները չեն քնում, մտածում են ոնց կողոպտեն ժողովրդին: Մինչեւ վերջին շապիկը հանում են»,- իշխանություննեիի գործելաոճի իր գնահատականը տվեց կենսաթոշակառուն: Նրա փոխանցմամբ, իրեն անհրաժեշտ սրտի ու ճնշման դեղերից մեկն արժե ավելի քան 5000, մյուսը ավելի քան 6000 դրամ, որոնք գնելը դժվար է լինելու:
Քաղաքացու բողոքի առնչությամբ գրավոր հարցմամբ դիմեցինք ՀՀ առողջապահության նախարարություն՝ խնդրելով տեղեկացնել ինչ որոշման հիմքով է, որ այլեւս չեն տրամադրվում նշված դեղերը, ինչու է առաջացել այդ որոշման անհրաժեշտությունը, քանի քաղաքացի է, ըստ այդմ, զրկվել պետպատվերով դեղ ստանալու իրավունքից եւ ինչ ժամանակահատվածում (նաեւ այս տարվա հունվարի 1-ից քանի քաղաքացի է զրկվել այդ իրավունքից):
Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Նելսոն Զուլոյանից ստացված պատասխանից պարզ է դառնում, որ Աիդա Սուքիասյանին նախկինում տրամադրված դեղերը ընդգրկված չեն ՀՀ «Հիմնական դեղերի ցանկ»-ում: Իսկ այդ ցանկից դուրս դեղեր տրամադրելու իրավունք ամբուլւստոր-պոլիկլինիկական հաստատություններն այլեւս չունեն, ինչը նախկինում արվում էր համապատասխան հանձնաժողովի եզիակացության հիման վրա:
Պարզվում է քանի որ հիմնական ցանկից դուրս դեղ ստանալու հնարավորությունից քչերն էին օգտվում, ընտրվել է այդ իրավունքը իսպառ վերացնելու տարբերակը: «Այս հրամանի համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ ոչ բոլոր անվճար կամ արտոնյալ պայմաններով ամբուլատոր- պոլիկլինիկական բժշկական հաստատությունների միջոցով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության ներկայացուցիչներն էին օգտվում հւսնձնաժողովային կարգով դեղեր ստանալու իրավունքից»,- գրել է Նելսոն Զուլոյանը, ինչից պարզ չի դառնում՝ մարդիկ այդ հնարավորությունից չէին օգտվում պետության ֆինանսական միջոցների սղությա՞ն պատճառով, թե՞ նրանց առաջ ստեղծվում էին արհեստական խոչընդոտներ:
Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարը նաեւ տեղեկացնում է, որ ներկայումս մշակվում եւ վերանայվում է Հայաստանի Հանրապետության հիմնական դեղերի ցանկը: Թե ինչ փոփոխություն այն կկրի, կհամալրվի՞ թե ընդհակառակը, գրության մեջ չի մանրամասնվում:
Ինչ վերաբերում է տեղեկությանը, թե Հայաստանում ընդհանուր առմամբ քանի քաղաքացի է զրկվել դեղ ստանալու իիավունքից, նշվում է. «ՀՀ առողջապահության նախարարությունը չի կարող տրամադրել տեղեկատվություն, թե քանի քաղաքացի է զրկվել ցանկից դուրս դեղեր ստանալու իրավունքից, քանի որ բնակչությունը անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղերը ձեռք է բերում ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական հաստատությունների միջոցով»:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: