07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Ինչու է հիմա ակտիվացել ադրբեջանական կողմը

”Ուսումնասիրությունները և իրողությունները ցույց են տալիս, որ լարվածություն մեր սահմաններում ու շփման գծում տեղի են ունենում այս կամ այն իրադարձությունների շրջանակներում: Այս լարվածությունը կապված է, քանի որ հունվարի 19-20-ի գիշերն է եղել, Ադրբեջանում իրենց կողմից ասված՝ ՛՛սև՛՛ հունվարի գոյության հետ՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՊՆ Սեյրան Օհանյանը: Նա հորդորեց ադրբեջանական կողմին իրականությունից չհեռանալ ու հիշել, որ հուվարին և դրանից հետո ինչ սև օրեր են իրականացվել հայ ժողովրդի նկատմամբ Բաքվում, Սումգայիթում և այլուր:

՛՛Այդ օրերին փորձում են սադրանքներ իրականացնել, կրելով մեր կուրուստներ՝ մտավախություն ունեն, որ ղարաբաղյան ուժերը կարող են պատժել, այդ պատճառով լարվածություն է տիրում: Դրանք արտահատվում են անկանոն կրակոցներով՛՛,-հավելեց ՊՆ-ը:

Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին ետ վերադարձնելու գործընթացի վրա կազդի վերջին օրերի լարվածությունը, ապա Սեյրան Օհանյանը նկատեց, որ այսօր ամեն ինչ անում են, որ մեր ռազմագերուն կարողանան հետ վերադարձենլ, սակայն պետական կապի բացակայությունը հնարավորություն չի տալիս, որ ավելի արագ իրականացվեն այդ ուղղությամբ աշխատանքները: Նախարարի խոսքով՝ այդ ուղղությամբ աշխատող միջազգային կառոյցը պետք է ադեցություն ունենա, իսկ Ադրբեջանի ղեկավարությունը պիտի խելամիտ գտնվի ու հասկանա, որ այլընտրանք չկա, պետք է ռազմագերուն ետ վերադարձնել:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ