Զարուհի Փոստանջյանի և նրա դստեր նկատմամբ բռնություններ են կիրառվե՞լ.դատը հետաձգվեց
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ նորք Մարաշ վարչական շրջանի նստավայրում այսօր՝ մարտի 12-ին, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի բողոքի քննությունը հետաձգվել է:
Նշենք, որ 2017 թվականի մայիսի 14-ին՝ Երեւանի ավագանու ընտրությունների օրը, Երեւանի Ավան վարչական շրջանի Աճառյան 39/1 հասցեում «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր եւ Երեւանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի եւ նրա դուստր ու վստահված անձ Լիլիթ Դրամփյանի նկատմամբ բռնություններ էին եղել: Միջադեպով հարուցված քրեական գործը կարճվել էր, չնայած որ Զարուհի Փոստանջյանը եւ Լիլիթ Դրամփյանը ճանաչվել էին տուժող: Զարուհի Փոստանջյանը բողոք էր ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայության 2017 թվականի սեպտեմբերի 13-ի որոշման դեմ: Զարուհի Փոստանջյանն այսօր դատարանում հայտարարեց, որ նյութերին ծանոթանալու համար իրեն ժամանակ է հարկավոր, դատարանը բողոքի քննությունը հետաձգեց: