27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ի՞նչ ծրագրերով կնշանավորվի Տաճատ Վարդապետյանի վերադարձը խորհրդարան

 «Վիրահայերի միասնություն» հայրենակցական միության  նախագահ Տաճատ Վարդապետյանը կրկին խորհրդարանում է: Վարդապետյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ եթե հարազատ կուսակցությունը ազատ մանդատ ունենա և առաջարկ լինի ինքը կվերադառնա խորհրդարան և կշարունակի զբաղվել ակտիվ քաղաքականությամբ:

«Մանավանդ մեկ ամսից անցնում ենք պառլամենտական կառավարման մոդելին»,-նշել էր Վարդապետյանը:

Ծնվել է 1966թ. մարտի 10-ին Վրաստանի Նինոծմինդայի շրջանի Փոքր Գոնդուրա գյուղում` մանկավարժի ընտանիքում:

1985-1987թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1991թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ֆինանսահաշվային ֆակուլտետը: 1995թ.` ասպիրանտուրան: Տնտեսագետ, ֆինանսիստ:

1991-1992թթ. եղել է «Մինի մաքս» ՓՁ առեւտրային տնօրեն: 1992-1993թթ.՝ Վրաստանի առողջապահության եւ պետական ապահովության միասնական հիմնադրամի առաջատար մասնագետ: 1993-1994թթ.՝ Արդշինբանկի «Տաթեւ» մասնաճյուղի տնտեսագետ: 1994թ.` ՀՀ ԿԲ-ում բանկերի եւ ֆինանսավարկային կազմակերպությունների գործունեության կարգավորման վարչության 1-ին կարգի մասնագետ, 1994-1996թթ.` Արդշինբանկի «Սպանդարյան» մասնաճյուղի գլխավոր մասնագետ, 1996-1997թթ.` Հայէկոնոմբանկի «Աբովյան» մասնաճյուղի կառավարչի տեղակալ, 1997-1998թթ.` մասնաճյուղի կառավարիչ, 1999-2002թթ.` Հայէկոնոմբանկի «Խորհրդային» մասնաճյուղի կառավարիչ: 2002-2003թթ. եղել է Երեւանի Կենտրոն համայնքի թաղապետի խորհրդական, 2003-2006թթ.` «Յունիբանկ» ՓԲԸ «Կոմիտաս» մասնաճյուղի կառավարիչ: 2003թ. ընտրվել է «Վիրահայերի միասնություն» հայրենակցական միության համանախագահ:  2006-2007թթ. եղել է ITB միջազգային առեւտրային բանկի «Աբովյան» մասնաճյուղի կառավարիչ:

2007-2012թթ.` ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ: Անկուսակցական:

2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: 11.06.2012-22.06.2012թթ.` ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 22.06.2012թ.` ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության անդամ:

«Դեպի Ջավախք» բանաստեղծությունների ժողովածուի (2000թ.) եւ տնտեսագիտության ոլորտի մի շարք հոդվածների հեղինակ է: Խմբագրել է նաև Վահան Տերյանը «Ընտիրը» բանաստեղծությունների ժողովածուն:

Պարգեւատրվել է «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկյա հուշամեդալով (2009թ., Հայաստանի «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամ):

Նշենք նաև, որ 2014 թվականի հունիսի 22-ին  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը 3.5 րոպեում կարողացավ հաղթել  աշխարհի 16-րդ չեմպիոն, աշխարհի շախմատիստների վարկանիշային աղյուսակում  թիվ 1 շախմատիստ Մագնուս Կառլսենին:

Կարլսենը ստիպված էր լինելու կորցնել թագուհուն, սակայն նախընտրել է հանձնվել:

Տաճատ Վարդապետյանի համար սա իր կյանքի մեծագույն հաղթանակներից է եղել:

Նշենք, որ Նինոծմինդայի շրջանում դպրոցական տարիներին բազմակի չեմպիոն է եղել` մասնակցելով Վրաստանի դպրոցականների շախմատային Սպարտակիադային:

Նշենք, որ հետագայում Կարլսենը խոստովանել է, որ իր կարիերայի ամենասև էջերից է համարում հայ խորհրդարանականին պարտվելը:

Տաճատ Վարդապետյանը բավականին հմուտ է շախմատային քաղաքականության մեջ: Նա գտնում է, որ պետք է միշտ մատ հայտարարել հակառակորդին, թեկուզ դժվարությունների գնով:

5-րդ գումարման պատգամավորը այսօր էլ նույն եռանդով ու պատրաստակամությամբ է գնում խորհրդարան:

Henaran.am –ի թղթակցի հետ զրույցում Վարդապետյանը հավաստեց, որ իր ուշադրությունից դուրս չի լինելու ջավախահայերի և վիրահայերի խնդիրները և ջանք և եռանդ չի խնայելու հայ-վրացայան հարաբերությունների ամրապնդման համար:

Վարդապետյանը նախաձեռնել է նաև իր հայրենի գյուղի` Սուրբ Ղևոնդյաց եկեղեցու  շինարարությունը:

Վարդապետյանը սահմանամերձ համայնքների գյուղացիների կյանքի բարելավմանը միտված ծրագրեր ունի, որը փորձելու է կյանքի կոչել:

Նշենք նաև, որ ապրիլյան պատերազմի ժամանակ նրա կոչով մի խումբ ջավախահայեր 40 միլիոն դրամի չափով  օգնություն ցուցաբերեցին ապրիլյան պատերազամի հերոսների ընանիքներին և զերծ մնացին հրապարակել իրենց անունները:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ