26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ընդդիմադիրները միասնական ծրագիր չունեն. քաղաքական գործիչ

«Չնայած այն հանգամանքին, որ քաղաքական որոշ ընդդիմադիր ուժեր փորձում են քայլեր անել, նրանք միասնական ծրագիր չունեն: Ասվածի ապացույցը մարտի տասին կայացած հանրահավաքն էր, որն այդքան էլ մարդաշատ չէր, և իրատեսական չեմ համարում ընդդիմադիր հատվածի ներկայացրած պահանջները»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՎՍԴՀԿ ատենապետ, ՀԱԿ խմբակցության նախկին պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը՝ խոսելով նախագահ Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու դեմ պայքարից:

Լ. Սարգսյանն ընդգծեց, որ ընդդիմությունը թույլ կարգավիճակում է: «Ես չեմ հասկանում իշխանության այն մոտեցումը, որ իշխանությունը չի կարողանում կարևորել ընդդիմության դերը և չի նպաստում, որ ընդդիմությունը դառնա ավելի ուժեղ և ինքնաբավ: Իշխանությունը պետք է քայլ անի, որ կուսակցությունները կարողանան գոյատևել, պետական մակարդակով ֆինանսական աջակցություն է պետք ընդդիմությունը: Որևէ մեկը չի կարող որևէ գործարարի միջոցներով երկար գոյատևել»: 

Հարցին, թե ինչպես է ինքը վերաբերում նրան, որ Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ, նա պատասխանեց. «Խոշոր հաշվով ավելի լավ է՝ պատասխան տա այն մարդը, ով կառավարելու է. մինչև հիմա երկիրը կառավարել է նախագահը, պատասխան է տվել վարչապետը: Հիմա, եթե պետք է կառավարի Սերժ Սարգսյանը, պատասխանն էլ թող տա ինքը, ոչ թե ստացվի էնպես, որ Սերժ Սարգսյանը կառավարի, իսկ պատասխանը տա Կարեն Կարապետյանը»:  

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ