Ի՞նչ պետք է անի հայ վարորդը, եթե Վրաստանում ավտովթարի է ենթարկվել
«Տուգանք »հասարակական միավորման ղեկավար, վարորդների իրավունքների պաշտպան-փաստաբան Արտակ Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց ԱՊՊԱ համակարգի բարդություններրի և պատահարների գրանցման կարգի մասին, որոնք առկա են Վրաստանում։
«Եթե մեր քաղաքացիները ՃՏՊ ունենան Վրաստանում, ստիպված են լինելու զանգել ՃՈ և ապահովագրական գործակալությունների կենտրոն։ Այսինքն՝ սա ենթադրում է, որ մեր քաղաքացիները հասանելի կապ պետք է ունենան, որպեսզի նման միջադեպերի պարագայում զանգեն ապահովագրական ընկերությանը», – ասաց բանախոսը՝ հավելելով՝ ավելին՝ ՃՈ-ին զանգելը քիչ է, ապահովագրական ընկերությանը պետք է զանգեն, և մեր երկրի օրենսդրությունից մի փոքր տարբերվում է։
«Վրաստանում անհապաղ պետք է զանգահարել և մնալ տեղում, չշարժվել՝ բացառությամբ այն դեպքերի, որբ մարդը բժշկական օգնություն պիտի ցտանա։ Այսինքն՝ մեր քաղաքացիները Վրաստանում պետք է զգոն լինեն, վրացիների վրա հույս չդնեն, սեփական հեռախոսով զանգահարեն, որ հետո ապացուցելու հնարավորություն ունենան»,- ասաց բանախոսը։