27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լրագրողների՝ ինֆորմացիա հայթայթելու աշխատանքը տարեցտարի դժվարանում է /տեսանյութ/

https://www.facebook.com/article3club/videos/2010023109210101/?t=0

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը վստահ է ՝  լրատվամիջոցները և իշխանությունը հակադիր ճամբարներում են գտնվում և եթե  մինչ այս իշխանության ներկայացուցիչները ազատ մամուլի նկատմամբ տարբեր սահմանափակումներ  են դրել՝  նրանց  այս կամ այն միջոցառմանը չհրավիրելով  կամ էլ տեղեկատվություն ստանալու մասին  հարցումներին երեսուն օր հետո պատասխանելով,   ապա այսօր իշխանությունները  հմտացել են:

«Հիմա    նրանք օրենքների, կարգերի մեթոդներով են պայքարում, որ մեր դրա դեմն առնելու հնարավորությունները ինչքան հնարավոր է, սահմանափակեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Հրապարակ»-ի խմբագիրը։
Արմինե Օհանյանը նշեց՝ նյուրաքանչյուր տարի՝ նախորդ  տարվա հետ համեմատած՝ իրավիճակը վատանում է։

«Այստեղ  լրատվամիջոցների մեղքն եմ տեսնում։ Մենք  փոքր հարցերում զիջեցինք, չպայքարեցինք, հիմա լուրջ հարցերի առաջ ենք: Եթե միասնական լինեինք և պահանջեինք, որ լրատվամիջոցի ցանկացած հարցում պետք է մեծ արագությամբ պատասխանի արժանանա, չի կարող մի ամիս սպասել, որ մի գերատեսչություն բարեհաճի պատասխանել: Ես տարեցտարի արձանագրում եմ, որ մամուլի խոսնակները առաջ կարող էին բանավոր խոսել լրագրողների հետ, պաշտոնյայի հետ հանդիպում կազմակերպել բանավոր, հիմա բացառապես գրավոր են պահանջում»,-  Ասաց Արմինե Օհնյանը։

Տեսանյութն՝  այստեղ։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ