06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Հարձակում Գերմանիայում թուրքերին պատկանող մզկիթների վրա

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է  մարտի 9-ին գիշերը Գերմանիայում տեղի թուրքական համայնքին պատկանող մզկիթիների վրա իրականացված հարձակումները։

Հարձակումները իրականացվել են Գերմանիայի Բեռլին   Լաուֆֆեն ամ Նեկար  քաղաքներում։  Հարձակումն իրականացնողները մզկիթների ուղղությամբ նետել են մոլոտովյան կոկտեյլներ:

Լաուֆֆեն ամ Նեկարում իրականացված հարձակման պատասխանատվությունը ստանձնել են «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) անդամները։

Իսկ Բեռլինում իրականացված հարձակման պատասխանատվությունն առայժմ ոչ-ոք չի ստանձնել։

Թուրքական կողմը Գերմանիայի իշխանություններից պահանջել է հայտնաբերել մեղավորներին և պատասխանատվության ենթարկել:

Աղբյուր` ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ