Արա Պապյանը պարգևատրումների լույսի ներքո առաջարկ ունի
Էս վերջին պարգևատրումների լույսի ներքո մի հարց եմ ուզում բարձրացնել:
Մեր ինչի՞ն է պետք Հանրային հեռոտստատեսությունը և ռադիոն: Եթե իրենք նույն լուրերնրի մասին են պատմում, նույն ձևով և նույն ոգով, ինչ մասնավորները, ինչու՞ ենք փող ծախսում դրանց վրա՝ կարծեմ տարեկան 12 մլրդ. դրամ:
Եթե դպրոցներն ու հիվանդանոցներն ենք օպտիմալացնում, ինչու՞ չենք կարող անել նույն բանը հանրային, բայց էության մեջ իշխանական, ռադիո-հեռուստատեսության հետ: Առանց դրանց էլ մի տասնյակից ավել կան: Չեմ առաջարկում փակել և ավելացնել գործազուրկների թիվը: Պարզապես պետք է աճուրդով վաճառել: Կասեք էլի մեծահարուստները կառնեն: Թող առնեն: Այսպես, թե այնպես իրենք ունեն իրենց հեռուստա-ռադիո-կայքերը: Գոնե մեր գրպանից չենք ծախսի: Նաև բյուջե փող կմտնի:
Քաղաքագետ Արա Պապյանն է գրել ֆեյսբուքյան հանրագրում: