08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ԲՀԿ-ն միանում է ՀԱԿ-ի՞ն. բողոքի ակցիա դատախազության առջեւ /վիդեո/

Գլխավոր դատախազության շենքի առաջ անցկացվող ՀԱԿ-ի բողոքի ակցիային մասնակցել է  ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը: Նա իր ելույթում նշեց, որ ինքը որպես պատգամավոր եւ հանձնաժողոնի նախագահ մասնակցելու է նման ակցիաների` լինի դա կազմակերպված ՀՅԴ-ի, ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, թե այլ քաղաքական ուժերի կողմից:

Պատասխանելով Henaran.am-ի այն հարցին, թե արդյոք ԲՀԿ-ական պատգամավորի մասնակցությունը կապ ունի վերջերս շրջանառվող այն տեղեկությունների հետ, որ ԲՀԿ-ն հնարավոր է ՀԱԿ-ի հետ կոալիցիա կազմի, տիկին Վարդանյանն ասաց. “Ես այստեղ եմ իմ անձնական նախաձեռնությամբ եւ ասեմ, որ ԲՀԿ պատգամավորները բազմիցս բարձրաձայնել են մարդու իրավունքների ոտնահարման մասին եւ հատկապես կապված ՀԱԿ անդամ Տիգրան Առաքելյանի եւ մյուս երիտասարդների դատավճռի վերաբերյալ: Եվ սա չի կարելի կապել ոչ մի կոալիցիայի հետ”:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ