19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ո՞ր մարզպետարաններն են յուրացրել պետբյուջեի գումարները.արձագանքում է դատախազությունը

ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության պետ Սոնա Ղարիբյանը օրերս ասուլիսում հայտարարեց,  որ ՊԵԿ-ի 19 հարկային տեսչություններում, ինչպես նաեւ որոշ մարզպետարաններում  բացահայտվել են խարդախության դեպքեր: Վերջինս չբացահայտեց այդ դեքպերը՝ խորհուրդ տալով դիմել համապատասխան մարմիններին:

Henaran.am-ը գրավոր հարցում էր ուղարկել Հայաստանի գլխավոր դատախազություն: Դատախազության պատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ.

 

“ՀՀ գլխավոր դատախազությունում  2013թ. ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից ստացված իրականացված ստուգումների արդյունքներով,  ըստ քննչական ենթակայության, հատուկ քննչական ծառայությունում, 2013թ. հունիսի 21-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել են 4 քրեական գործեր՝ ՀՀ Գեղարքունիքի, Շիրակի, Արարատի և Կոտայքի մարզերի հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութի և ազոտական պարատանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրերի կատարման շրջանակներում մարզպետարաններում  թույլ տրված չարաշահումների վերաբերյալ:

            Հատուկ քննչական ծառայությունում, հիշյալ քրեական գործերը միացվել են մեկ վարույթում: Նախաքննության ընթացքում ամբողջությամբ հատուցվել է պետությանը պատճառված գույքային վնասը, պետական բյուջե է վճարվել 219.177.140 ՀՀ դրամ:

Նախաքննության ընթացքում, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել  ՀՀ Արարատի մարզպետարանի գյուղ. վարչության նախկին պետ Տիգրան Վիրաբյանին:                           

    2013թ. սեպտեմբերի 18-ին, քրեական գործից անջատվել է Տ. Վիրաբյանի մասը, և սեպտեմբերի 25-ին, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ մյուս մարզպետարանների գործունեության ստուգումների արդյունքներով հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով:                                      

ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 2013 թվականի նոյեմբերի 15-ի դատավճռով  Տիգրան Վիրաբյանը դատապարտվել է 5 տարի ազատազրկման և տուգանքի՝ 300 հզ դրամի չափով: Դատարանը, կիրառելով ՀՀ Ազգային Ժողովի կողմից 03.10.2013թ. ընդունված , ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին՚ որոշումը, Տ. Վիրաբյանին ազատել է նշանակված պատիժներից:

 ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից, ՀՀ Արարատի մարզպետարանում և Արտաշատի քաղաքապետարանում իրականացված ստուգումների արդյունքներով Արտաշատի քաղաքային լճի վերակառուցման և դրա հարակից տարածքի բարեկարգման աշխատանքներում թույլ տրված չարաշահումների վերաբերյալ, 2013թ. հուլիսի 25-ին, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, 308 հոդվածի 2-րդ մասով և 214-րդ հոդվածի 2-րդ մասով  հարուցված քրեական գործով նախաքննությունը, ըստ քննչական ենթակայության, ներկայումս շարունակվում է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում:                                                                                                                                     Սույն քրեական գործով նշանակված է շինարարատեխնիկական, տնտեսագիտական, ապրանքագիտական, հողագիտական և բուսաբանական համալիր փորձաքննություն, որի եզրակացությունը ստանալուց հետո նոր հնարավորություն կլինի կատարելու մի շարք քննչական գործողություններ, հստակեցնելու պետությանը պատճառված վնասի չափը, քրեաիրավական գնահատական տալու կապալառու, պատվիրատու, հեղինակային և տեխնիկական հսկողություն իրականացրած կազմակերպությունների տնօրենների և աշխատակիցների գործողություններին:

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից  հղիության և ծննդաբերության նպաստների և ժամանակավոր անաշխատունակության դեպքում նպաստների վճարումների վերաբերյալ  կատարված ստուգումների արդյունքներով կազմված տեղեկանքները, ըստ ենթակայության, ուղարկվել են ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն` ստուգելու հանցակազմի հատկանիշների առկայության կամ բացակայության  հիմքերը”:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ