27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Իշխանությունը չի զբաղվում քաղաքականությամբ, գոնե ընդդիմությունը դա անի»

Քաղաքական գործիչ Անուշ Սեդրակյանը չի հանդուրժում Հայաստանի ընդդիմադիր դաշտը կործանող այն լոզունգը, որ պայքարում են կոնկրետ որևէ անձի դեմ: «Ինձ համար անհասկանալի է, որ եթե մի անհատը փոխարինվելու է նմանատիպ այլ անհատով, ո՞րն է այդ ամբողջ պայքարի իմաստը: Որովհետև մենք բազմիցս բոլորս միասին անցել ենք նմանատիպ պայքարների միջոցով: Դրա համար ես ուզում եմ տեսնել ալտերնատիվը, այսինքն՝ ով է գալու վարչապետ թեկնածու»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Ըստ վերջինիս՝ եթե որևէ մեկը պայքար է սկսում, պիտի նաև ծրագիր ներկայացվեն, բայց առաջին հերթին թեկնածու ներկայացնելն է կարևոր: Դիտարկմանը, թե «Ելքը» հայտարարում է, որ միգուցե Նիկոլ Փաշինյանին կառաջադրեն վարչապետի թեկնածու, Անուշ Սեդրակյանն արձագանքեց. «Դրա համար, էլի եմ ասում, անհրաժեշտ է գլոբալ ծրագիր: Միայն ընդդիմադիր լինելը վարչապետության համար դեռ հիմք չի, և շատ զարմանալի է, որ այս ամբողջ ճաշը եփվում էր մի քանի ամիս շարունակ, ինչո՞ւ այդ ժամանակ ես չեմ լսել ալտերնատիվ ծրագրեր, նոր է սկսվում այս ամենը: Այդ առումով ինչ-որ ավանտյուրիստական երանգ եմ զգում, և այդ երանգն ինձ դուր չի գալիս»:

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիրը» և «Հանուն Հայաստան պետության» ճակատը պայքարելու են ընդդեմ նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության:

Անուշ Սեդրակյանն ընդգծեց, որ եթե Հայաստանի իշխանությունը չի զբաղվում քաղաքականությամբ, գոնե ընդդիմությունն, ի վերջո, զբաղվի դրանով:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ