՛՛Այն, ինչի համար սաղ օրը ողբում է Ադրբեջանը՛՛
՛՛Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում օրեր առաջ տեղի ունեցած դիվերսիոն գործողությունները, բնական է, չեն կարող որևէ դրական ազդեցություն ունենալ բանակցային գործընթացի վրա՛՛,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը։
Քոչարյանը հիշեցրեց, որ համանախագահների հիմնական պահանջն է ժողովուրդներին պատրաստել ոչ թե պատերազմի, այլ՝ խաղաղության: ՛՛Այսինքն՝ այն ինչի համար սաղ օրը ողբում է Ադրբեջանը, այն է, որ պահպանվում է ստատուս քվոն, բայց նա ամեն ինչ անում է ստատուս քվոն պահպանելու համար՛՛-ասաց Շավարշ Քոչարյանը:
Նշենք, որ վերջին օրերին թնամին ակտիվացել է, մասնավորապես հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր:
ԼՂՀ զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները հավաստանշելով ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողությունները, երկու ուղղություններում էլ անցել են կազմակերպված պաշտպանության և հակառակորդին պատճառելով զգալի մարդկային և նյութական կորուստ՝ հետ շպրտել իր ելման դիրքերը:
Բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից՝ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված խնդիրը արիաբար կատարելու ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը: