27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Տեղի է ունեցել «Գյուղմթերքի կին հերոս-2018» մրցանակաբաշխությունը

Այսօր Երևանում տեղի է ունեցել «Գյուղմթերքի կին հերոս-2018» մրցանակաբաշխությունը, որը կազմակերպվել  էր ՀՀ գյուղատնտեսության նախարարության, ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան մասնաճյուղի, ՕքսԵՋեն հիմնադրամի, Գյուղատնտեսական դաշինքի  և  Ավստրիական զարգացման գործակալության համատեղ նախաձեռնությամբ:

Միջոցառմանը  մասնակցում էին պետական մարմինների, ﬕջազգային և տեղական կազմակերպությունների, գյուղացիական տնտեսությունների և կոոպերատիﬖերի ներկայացուցիչներ:

Միջոցառումն այս տարի կրում էր «Կանանց դերը ագրոբիզնեսում վճռորոշ է» խորագիրը:  Մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել այն կանանց, որոնք գործունեություն են ծավալում գյուղմթերքի արտադրության ոլորտում՝ նպաստելով համայնքների կայուն զարգացմանը, ինչպես նաև ներկայացնել կին գյուղատնտեսների և ֆերմերների արդյունավետ գործունեությունն ու աշխատանքը:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին և շնորհավորելով նրանց կանանց միջազգային օրվա առթիվ՝ ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը կարևորել է կանանց դերն ու ներկայությունը Հայաստանի գյուղատնտեսության զարգացման գործում: Փոխնախարարը նշել է, որ գյուղատնտեսության ոլորտում կանայք կազմում են 50 տոկոսից ավելին, ինչը վկայում է նրանց ակտիվ ներգրավվածության մասին:

«Ուրախությամբ կարող եմ նշել , որ հաջողված ծրագրերի մեծ մասում կանայք ոչ միայն ներգրավված են, այլև իրենք են ղեկավարում, որովհետև փորձը ցույց է տալիս, որ կանայք աշխատանքում ավելի պարտաճանաչ են, ավելի ակտիվ են ու ավելի արդյունավետ են աշխատում և կարծում եմ, որ այս տենդենցը հետագա տարիներին կշարունակվի», – նշել է Ռոբերտ Մակարյանը:

Փոխնախարարը նաև հավելել է, որ կանայք առավել մեծ ակտիվություն են ցուցաբերում հատկապես բուսաբուծության և օրգանական գյուղմթերքի արտադրության ոլորտներում՝ ձևավորելով արագ զարգացող տնտեսություններ:

«Ամեն տարի մարտի 8-ին մենք հրավիրում ենք այն կանանց, որոնք գյուղատնտեսության որևէ ոլորտում ունեն որոշակի հաջողություններ: Սկզբնական շրջանում դա հիմնականում մեր շահառուներն էին,  հետագայում մենք այդ համագործակցությունը ընդլայնեցինք նաև Գյուղատնտեսության նախարարության հետ: Այսօր ներգրավված է նաև Գյուղատնտեսական դաշինքը, և մրցանակաբաշխությունն իրականացվում է ամբողջ Հայաստանով մեկ, այսինքն՝ բոլոր մարզերից այստեղ կան ներկայացուցիչներ» – իր հերթին նշել է Օքսֆամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը:

«Գյուղմթերքի կին հերոս» կոչմանն այս տարի արժանացել են 22 կանայք Հայաստանի տարբեր մարզերից, որոնք ներկայացրել են ագրարային բնագավառում իրենց հաջողված փորձն ու ձեռքբերումները, հաջողության հասնելու գրավականը:

Մրցանակակիրների թվում է օրգանական պարարտանյութերի արտադրությամբ զբաղվող  «ՕՌՎԱԿՕ» ընկերության տնօրեն, ագրոէկոլոգ Լուսինե Նալբանդյանը: Լուսինեն դեռ համալսարանական տարիներից որոշել էր բնապահպան դառնալ, ասում է, որ եզակի երջանիկներից է, ում այցեքարտին առաջին օրվանից նշվել է՝ ագրոէկոլոգ: Իր նպատակն է եղել նպաստել Հայաստանում էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսության զարգացմանը: Լուսինեի խոսքով՝ «ՕՌՎԱԿՕ» ընկերությունը հիմնել են հոգ տանելու գյուղատնտեսությունում գոյացող   թափոնների մասին, որպեսզի դրանք նորից հետ կգնան գյուղատնտեսություն՝ ստեղծելով մեկ այլ արտադրանք:

Նրա անվանակից Լուսինե Պողոսյանը Սյունիքի մարզի Մեղրի համայնքի հաջողակ կին գործարարներից է, զբաղվում է չրարտադրությամբ: Մեղրիի հանրահայտ արքայանարնջի անուշահամ չրերը հիմնականում դեպի Ռուսաստան են արտահանվում: Լուսինեն 4 երեխաների մայր է, 18 տարեկանում է ամուսնացել և Շվանիձոր համայնքից Մեղրի տեղափոխվել: Լուսինեի հաջողության բանաձևը  վստահությունն է սեփական ուժերի հանդեպ: «Պետք է երբեք հույսը չկորցնեք, չասեք չի լինելու»,-խորհուրդ է տալիս նա:  Լուսինեն վստահ է՝ գյուղատնտեսությամբ զբաղվելը շահութաբեր է, եթե այգի ունես, պետք է մշակես և անպայման հաջողության կհասնես:

Շիրակի մարզի Կրաշեն համայնքի  տրակտորիստը երիտասարդ և հմայիչ կին է՝ Հռիփսիմե Պետրոսյանը, ով այսօր նույնպես կին հերոսի կոչմանն արժանացավ:

«Տրակտոր վարելն այդքան էլ դժվար չէ, արդեն հարմարվել եմ»,- ասում է Հռիփսիմեն: Կրաշենցիներն էլ Հռիփսիմեին տրակտորի ղեկին տեսնելիս էլ չեն զարմանում, պարզապես ժպտում են: Հռիփսիմեն վստահ է, որ կանայք բոլոր բնագավառներում էլ կարող են կայանալ. «Կինը կարող է և տղամարդու կողքին լինել, և նրան հավասար ամեն գործ էլ անել»,- ասում է նա:

 «Գյուղմթերքի կին հերոս» մրցանակաբաշխությունը մեկնարկել է 2012 թվականին Օքսֆամի «ԱՃԵՑՆԵՆՔ» /GROW/ համաշխարհային քարոզարշավի շրջանակում: Միջոցառումն իրականացվում է բրիտանական Բիգ Լոթըրի հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ և Օքսֆամի կողմից իրականացվող «Անտառային պտուղներշուկաներ կանանց համար» տարածաշրջանային ծրագրի և Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ և ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից իրականացվող «ՀՀ Տավուշի մարզի փոքր ֆերմերային տնտեսությունների հզորացում` գյուղատնտեսական կոոպերատիվների և գյուղատնտեսական արժեշղթաների զարգացման միջոցով» ծրագրի շրջանակներում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ