06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Տոնական անակնկալները, ավանդույթի համաձայն, մեկնարկել են օդանավակայանից

Մարտի 8-ի առթիվ Երևանի քաղաքապետարանի կողմից մատուցվող տոնական անակնկալները, ավանդույթի համաձայն, սկսվել են «Զվարթնոց» օդանավակայանում: Մայրաքաղաք ժամանող կանանց և աղջիկներին վաղ առավոտից սպասասրահում դիմավորել են ուրախ տրամադրությամբ, նվիրել ծաղիկներ և հանձնել Երևանի քաղաքապետի շնորհավորական բացիկները: Հաճելի անակնկալն առաջինը մատուցվել է մասնավորապես Մոսկվայից առավոտյան ժամանած կանանց և աղջիկներին, ովքեր իրենց հիացմունքն ու շնորհակալությունն են հայտնել ինքնատիպ շնորհավորանքի համար: 

Նշենք, որ Կանանց միջազգային տոնին նվիրված նմանատիպ հետաքրքրական նախաձեռնությունները կշարունակվեն ամբողջ օրվա ընթացքում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ