27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Պայքարը պետք է ներառի ոչ միայն Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ հարցը. Փոստանջյան (տեսանյութ)

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը դեմ է կոնկրետ մեկ անձի դեմ պայքարին, պետք է համակարգի դեմ պայքարել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը՝ պատասխանելով Henaran.am-ի հարցին, թե պատրաստ է միանալ «Ելք»-ին, «Հանուն Հայաստան պետության ճակատին», որ ուզում են պայքար սկսել նախագահ Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու դեմ, իհարկե, եթե ՀՀԿ-ն նրան առաջադրի այդ պաշտոնի թեկնածու:

««Ելքը» դեռ չի առաջարկել իր քաղաքական օրակարգը, թե ինչպիսին պետք է լինեն մեր իրավունքները, և ինչպես պետք է հրավիրենք մեր իրական Ազգային ժողովը: Ներկայիս ԱԺ-ն ոչ օրինական մարմին է, գործող Սահմանադրությունը կեղծված է: Մեր երկրից ապօրինի արտհանվել է շուրջ 30 միլիարդ դոլար, որոնք դուրս են բերվել երեք նախագահների պաշտոնավարման ընթացքում, ընդերքի թալան է եղել: «իայն Սերժ Սարգսյանը չէ, այս նոր անձը ում բերեցին,  ներգրավված է կոռուպցիոն գործընթացների մեջ, այս Արմեն Սարգսյանը, ժողովրդի լեզվով ասած կարելի է ասել խոպանչի կամ գաստերբայտեր է: Այս մարդը ի՞նչ կապ ունի մեր քաղաքական գործընթացների հետ»,-ասաց նա:

Իսկ «Ելք»-ի պայքարի մասին նա ասաց, որ իրենք չեն կարող կոնտեքստից դուրս գործընթացը համարել բավարար և դրա մասին ասել, որ դա արդյունավետ գործըթնաց է: «Եթե մենք չունենաք հրդեհի օջախներ ամբողջ հանրապետությունով ապա մեկ բողոքի ակցիա կամ թեկուզ տասը հնարավորություն չի տալու փոխել իրավիճակը: Պայքարը պետք է ներառի ոչ միայն Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ հարցը, այլ կետեր, ծրագիր լինի, դրանից հետո տասը օր լինում ենք փողոցներով, տապալում ենք այս իշխանությունը և հրավիրում ենք Ազգային ժողով»,-շեշտեց Փոստանջյանը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ