«Միջինքը մեզ ազդարարում է, որ պահքը կիսվեց»/տեսանյութ/
«Միջինքը մեզ ազդարարում է, որ պահքը կիսվեց»,-այսօր՝մարտի 7-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը:
Քահանան նշեց, որ այսօր պահքը մի փոքր մեղմացվում է և աննշան շռայլություն կարող ենք մեզ թույլ տալ, սակայն պահքը չի ընդհատվում:
Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց հոգևոր խորհրդի անդամ եւ ազգային տոների կազմակերպման պատասխանատու Հասմիկ Միրզոյանն էլ խոսեց Միջինքի պատրաստման մասին:
«Միջինքը մեզանում ինչ-որ չափով վերացվել է, քանի որ մեզնից շատերը պահք չեն պահում:Պահք չպահելու դեպքում միջինքը նշելը անիմաստ է: Միջինքի գլխավոր ուտեստը՝ թոփիկն է»,-մեկնաբանեց Հասմիկ Միրզոյանը:
Հանդիպման վերջում քահանան կտրեց Միջինքը, որի մեջ գտնվող օրհնված խաչը բաժին հասավ լրագրող Անի Կարապետյանին:
Մանրամասները՝ տեսանյութում: