26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մենք ուշադիր կլսենք մեր եվրոպացի գործընկերների կառուցողական առաջարկները. Շարմազանով

«Մենք պարոնի դեսպանի քննարկություններն ընկալում ենք որպես ջանասեր գործընկերոջ առողջ քննադատություն: ՀՀ իշխանությունների առանձնակի ուշադրության տակ են գտնվում հակակոռուպցիոն միջոցառումները։ Մենք ջանքեր ենք գործադրում օրենսդրական փոփոխություններ իրականացնելու համար»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով ԱՄՆ դեպսանի հայտարարություններին:

Շարմազանովն ընդգծեց, որ ՀՀ իշխանությունները երբեք չեն ասել, որ ՀՀ-ում վատ երևույթներ չկան, սակայն  այստեղ պետք է հասկանալ, թե արդյոք երեկվա համեմատած փոփոխություն կա, թե ոչ, արդյունավետ է տարվում պայքարը, թե ոչ: Շարմազանովն ընդգծեց, որ վերջին տարվա ընթացքում հակակոռուպցիոն մի քանի օրենսդրական նախաձեռնություններ են առաջարկվել, որոնք դեռ ավարտված չեն, ու դրանք ավարտին հասցնելու համար Հայաստանը պատրաստ է հաշվի առնել եվրոպացի և ամերիկացի գործընկների փորձը։

ԱԺ փոխնախագահը հույս ունի, որ օրենսդրական նախաձեռնությունների շրջանակում կներդրվեն մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան ավելի արդյունավետ պայքարել թերությունների դեմ. «Ցանկացած երկրում՝ Միացյալ նահանգներից մինչև Ռուսաստան և Ավստրալիա, կան կոռուպցիոն երևույթներ, բայց որևէ մեկը ավելի շատ շահագրգռված չէ, որպեսզի Հայաստանում ժողովրդավարական արժեքները զարգանան, քան Հայաստանի գործող իշխանությունները։ Մենք ունենք քաղաքական կամք։ Մենք ուշադիր կլսենք մեր եվրոպացի գործընկերների կառուցողական առաջարկները, և եթե կարիք լինի նոր կարգով կսկսենք բարեփոխումներ իրականացնել»,-հավելեց Շարմազանովը:

Վերջինիս խոսքով՝ օրենքը նրա համար է, որ կիրառվի: «Եվ այսօր կարող ենք ասել, որ դրական տեղաշարժ ունենք, բայց ՀՀկ իշխանության տարիներին ՀՀ-ն քայլ առ քայլ իրականացնում է բարեփոխումներ՝ կոռուպցիայի դեմ պայքարում: Մյուս կողմից ԱՄՆ հարգարժան դեսպանի քննադատությունն ընդունում ենք ի գիտություն: Այն, ինչ որ նախաձեռնել է պարոն դեսպանը, ՀՀ իշխանություններն արդեն նախաձեռնել են և գնում են այդ ուղղությամբ»,-ասաց ՀՀԿ ներկայացուցիչը:

ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը մասնավորապես ասել էր.

«Կարևոր է, որ կառավարությունը Հայաստանում խաղի հավասար կանոններ ապահովի բոլոր գործարարների համար՝ լինեն նրանք ամերիկացի, եվրոպացի, ռուս, թե չինացի: Ես անկեղծ կլինեմ՝ մինչ օրս, երբ ամերիկացի ներդրողը կամ գործարարը գալիս է դեսպանատուն՝ քննարկելու հնարավոր ներդրումը կամ առևտրային գործարքը Հայաստանում, առաջին հարցը, որ նա տալիս է ինձ, հետևյալն է՝ կարո՞ղ եմ համոզված լինել, որ իմ հանդեպ կլինի արդարացի և հավասար մոտեցում:

Եվ կարծում եմ՝ սրա գաղտնիքն այն է, որ Հայաստանն ունենա ազատ, արդար և անկախ դատական համակարգ, անկախ դատավորներ, որոնք կարող են արդար վճիռներ կայացնել: Եվ ես շատ ուրախ եմ, որ վարչապետի կողմից, ինչպես նշվել է մեր զրույցներում, այս հանգամանքը ևս կարևորվում է, և նա գիտակցում է անկախ դատարանի կարևորությունը ամերիկյան գործարարների և ներդրողների համար: Եվ դա նրա կողմից իրականացվող բարեփոխումների կարևոր ուղղություններից մեկն է: Այդ բարեփոխումները միտված են մրցունակության բարձրացմանը և Հայաստանում ազատ, արդար, մրցակցային միջավայր ձևավորելուն»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ