Քո մեջ ոչնչացրու երկու բան
«Միայն նրա վրա իրավունք ունես բարկանալու, ով քեզ ուզենա Աստծուց հեռացնել»:
Հարանց Վարք
Եթե … քո բերանով բարկության ոչ մի խոսք չասես, այն ժամանակ կարող ես ապավինել Տիրոջը:
Եսայի 58:13:
Բարկացողների համար Ավետարանը այսպիսի պատգամ ունի .
«Ինքներդ վրեժխնդիր մի՛ եղեք, սիրելինե՛ր, այլ թույլ տվեք, որ Աստծու բարկությունը կատարի այն. որովհետեւ գրված է.
«Իմն է վրեժխնդրությունը, եւ ես կհատուցեմ», – ասում է Տերը. այլեւ՝ «Եթե քաղցած է քո թշնամին, հա՛ց տուր նրան, եւ եթե՝ ծարաւ, ջուր տուր նրան. այս անելով՝ կրակի կայծեր կկուտակես նրա գլխին»։
Թույլ մի՛ տուր, որ չարը հաղթի քեզ, այլ բարիո՛վ հաղթիր չարին»։
Հռոմ.12:19
Իմ սիրելի՛ եղբայրնե՛ր, իմացե՛ք այս բանը. թող ամեն մարդ արագ լինի լսելու մեջ, ծանր՝ խոսելու մեջ և ծանր՝ բարկանալու մեջ, որովհետև մարդու բարկությունը Աստծո արդարությունը չի կատարում:
Հակ 1:19-20:
Մի ասա, թե՝ վրեժ պիտի առնեմ թշնամուց, այլ համբերություն ունեցիր Տիրոջ հանդեպ, որ Նա օգնական լինի քեզ:
Առակ. 20:22
Եթե թշնամիդ ցած գլորվի, մի՛ ուրախացիր, ու երբ ոտքը սահի՝ քո սիրտը թող չցնծա: Չլինի, որ Տերը տեսնի, ու Իրեն անհաճո երևա, և Իր բարկությունը նրա վրայից հետ դարձնի:
Առակ. 24:17
Քո մեջ ոչնչացրու երկու բան՝ քեզ ոչ մի բարձր բանի պիտանի մի համարի՛ր և մի՛ մտածիր, որ ուրիշ որևէ մարդ ավելի ցածր է քեզանից, այդ դեպքում քեզ հասցրած անարգանքը երբեք բարկության չի տանի:
Բարսեղ Կեսարացի: