Կառավարությունը Եհովայի վկաներին 48 հազար եվրո կվճարի
Ըստ նախագծի՝ այս գումարը Արդարադատության նախարարությունը կտրամադրի 4 քաղաքացու՝ ՄԻԵԴ-ի վճիռը կատարելու նպատակով: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, քննելով 2017 թվականի հոկտեմբերի 12-ի «Ադյանը և այլք՝ ընդդեմ Հայաստանի» գործը, Հայաստանի դեմ վճիռ էր կայացրել: Վճիռը կատարելու համար թվով 4 քաղաքացու կհատկացվի 12 հազարական եվրոյին համարժեք դրամ:
Նախագծում նշվում է, որ «Ադյանը և այլք՝ ընդդեմ Հայաստանի» գործով տուժող քաղաքացիները 2011 թվականին չէին ներկայացել զինկոմիսարիատ՝ բանակ զորակոչվելու համար: Այդ ժամանակ նրանք դիմումներ էին ներկայացրել, որ հանդիսանում են «Եհովայի վկա» կրոնական կազմակերպության անդամ և պատրաստ են այլընտրանքային ծառայության անցնել: