23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

… 25 օր հետո Վազգենին գնդակահարեցին /ֆոտո/

Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքյան հանրագրում տեղադրել է այս լուսանկարը՝ գրելով. «1999 թ. հոկտեմբերի 1-ին, ԱՄՆ այցի վերջին օրը, Վազգենը այցելեց Վաշինգտոնից ոչ շատ հեռու գտնվող Մաունթ-Վերնոն, որտեղ Ջորջ Վաշինգտոնի տուն-թանգարան էր: Պրոտոկոլը այսպիսի այց չեր նախատեսում, բայց Վազգենի խնդրանքն էր:

Վաշինգտոնը եւս զինվորական ականավոր գործիչ էր, Հեղափոխության տարիներին անկախականների բանակի գլխավոր հրամանատարը, հետագայում գլխավորեց նորանկախ պետությունը: Վազգենը ծաղկեպսակ դրեց ԱՄՆ 1-ին նախագահի շիրիմին, շրջեցինք տան համեստ կահավորված սենյակներով: Փոքրիկ հայկական հուշանվեր հանձնեցինք թանգարանի հմայիչ աշխատակցուհուն: Խոր արմատավորված առասպելներից է, որ Վազգենը հակաամերիկյան գործիչ էր…

Մյուս օրը վարչապետը պատվիրակության հետ վերադարձավ Հայաստան, ոգեւորված Սպիտակ Տանը, ԱՄՀ-ում, Համաշխարհային բանկում,Կոնգրեսում, Պենտագոնում կայացած բանակցությունների արդյունքներով:

25 օր հետո Վազգենին գնդակահարեցին…:

Հ.Գ. Ծնունդ շնորհավոր, Վազգեն…
Նկարում պատկերված ոչ Վազգենը կա, ոչ Ստեփան Գիշյանը, ոչ Մոսոն: 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ