Բաքուն արյան մեջ կողողենք /վիդեո/
”Հայոց ազգային բանակ” հասարակական կազմակերպության նախագահ Արմո Թորգոմյանը ամիսներ առաջ հայտարարել էր, որ շատ հնարավոր է լքի հայրենիքը: Այսօր Եռաբլուրում նա մասնակցում էր ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հուղարկավորությանը:
Լրագրողի հարցին, թե հիմա էլ է նույն մտքին, նա բացասական պատասխան տվեց. ՛՛Քանի թշնամին այսպես բաներ է անում, ես չեմ գնալու, պաշտպանելու եմ երկիրս՛՛:
՛՛Մենք կարող ենք այնպիսի պատասխան տալ, որ մի շաբաթ Ադրբեջանը ոռնա: Եթե մեզ տան հնարավորություն, այս դեպքում Բաքուն արյան մեջ կողողենք՛՛,-հայտարարեց Արմո Թորգոմյանը:
Նա հիշեցրեց, որ մեկ անգամ զգուշացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որ հին տղաները պատրաստ են կանգնելու հանուն իրենց երկրի. ՛՛Ես միշտ մի հայտարարություն եմ արել՝ ՛՛մահ թուրքերին՛՛, հիմա էլ եմ գոռում նույնը՛՛:
Շարունակությունը` տեսանյութում: