11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Արդարադատության, Սփյուռքի ու Արտգործ նախարարությունները մեկ շենքո՞ւմ

՛՛Տարածքները, որոնք չեն կառուցվում, անհանգստացնում են մեզ, խաթարում են քաղաքի դիմագիծը, խնդիրներ են ստեղծում զբոսաշրջության համար, նաև առաջացնում են էկոլոգիական խնդիրներ ՛՛,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: Որպես օրինակ՝ նա նշեց Դվին ու Սևան հյուրանոցների, Մոսկվա կինոթատրոնի դիմաց ընկած, Երիտասարդական պալատի և այլ տարածքները: Այս խնդրին լուծում տալու համար հանդիպումներ են եղել այդ տարածքների սեփականատերերի հետ:

Քաղաքապետարանը որոշել է, որ եթե սեփականատերերը առաջիկա մեկ ամսում քաղաքապետարանի հետ չկնքեն պայմանագրեր, թե այդ տարածքներում երբ կավարտեն շիանարարական աշխատանքները, իրենք կդիմեն դատարան: Նարեկ Սարգսյանը չհրապարակեց սեփականատերերի անունները՝ պատճառաբանելով, որ իրենց հետաքրքիր չեն նրանց քաղաքական կողմնորոշումը, քաղաքական հայացքները և այլն:

Ինչ վերաբերում է Արադարադատության նախարարության նախկին շենքին, ապա ճարտարապետի խոսքերով՝ այստեղ կառուցվելու են վարչական շինություններ: Հստակ է, որ այս տարածքում կգործի Արադարադատության նախարարությունը: Հնարավոր է, որ այստեղ գործեն նաև Սփյուռքի ու Արտգործ նախարարությունները, քանի որ վերջիններս տարածքի խնդիրներ ունեն:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ