26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Բնական է՝ 9-ից շուտ չենք հրապարակի վարչապետի անունը. Ռուստամյան

«Հանկարծակի բան չէ, դա նախատեսված է Սահմանադրությամբ, իսկ նախատեսված է, որ խորհրդարանական համակարգում քաղաքական ուժերը պետք է ձևավորեն կայուն մեծամասնություն, և դրա համար ժամանակ է հատկացվում, ու բոլոր քննարկումներն էլ պիտի նախապես տեղի ունենան, իսկ ընտրություններն Ազգային ժողովում ֆորմալ բնույթ են կրում, համաձայնությունները մինչ քվեարկությունն են լինում, մինչև դա է որոշվում»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ խոսելով ԱԺ կանոնակարգում կատարված փոփոխության մասին:

 Հիշեցնենք, որ վարչապետի թեկնածու խմբակցություններն պետք է առաջադրեին ապրիլի 9-ից մինչև ապրիլի 16-ը: Առաջադրումների ավարտից հետո առաջին իսկ ԱԺ քառօրյայում պետք է տեղի ունենար վարչապետի ընտրությունը: Սակայն 2018-ի հունվարին ԱԺ կանոնակարգ-օրենքում տեղի ունեցած փոփոխությունների համաձայն՝ վարչապետի ընտրության օրվա տեղափոխություն է եղել: Ապրիլի 16-ից հետո կայանալիք հերթական ԱԺ նիստի փոխարեն որոշվել է ընտրությունն անցկացնել ԱԺ հատուկ նիստով: Այսինքն, եթե ապրիլի 16-ից հետո ԱԺ հերթական նիստը եւ ընտրությունը լինելու էր մայիսի 2-ին, սակայն փոփոխության արդյունքում հատուկ նիստը նախատեսել է անցկացնել ապրիլի 17-ին: Այս փոփոխությունն ուժի մեջ կմտնի ապրիլին եւ ապրիլի 17-ին՝ ժամը 12:00-ին, հատուկ նիստում Ազգային ժողովը կընտրի վարչապետին:

Ռուստամյանը հավելեց, որ ապրիլի 9-ի մոտ վարչապետի հետ կապված՝ կոալիցիայում առաջին քննարկումները կլինեն, հուշագրով նախատեսված է, որ այդ պաշտոնի առաջադրման իրավունքը ՀՀԿ-ինն է, բայց, բնականաբար, կներկայացվի նախ ՀՅԴ-ին: «Բնական է՝ 9-ից շուտ չենք հրապարակի, այդ ժամանակ է, որ նոր համակարգը պիտի սկսի ամբողջությամբ գործել, մինչև նոր նախագահը պաշտոնը չստանա, նա նաև պետք է մասնակցի այդ պրոցեսին»:

Հարցին, թե այսինքն՝ ՀՅԴ-ը ավելի վաղ կիմանա, քանի թե ՀՀԿ-ն կներկայացնի հասարակությանը, նա արձագանքեց. «Ներքին կարգով»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ