ՄԻՊ-ն է կարգադրել.թեժ իրավիճակ Սեֆիլյանի դատին/տեսանյութ/
Հասարակական-քաղաքական գործիչ Գագիկ Սարուխանյանին եւ «Հայ կականց ճակատի» անդամներից Հասմիկ Սարգսյանին քիչ առաջ Շենգավիթ վարչական շրջանի դատարանում թույլ չտվեցին մտնել դատական նիստերի դահլիճ, որտեղ շարունակվում է «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը:
Կարգադրիչները պատճառաբանում են, թե նախորդ դատական նիստին նրանք հեռացվել են նիստերի դահլիճից դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի որոշմամբ։
Գագիկ սարուխանյանը պահանջեց իրեն ներկայացնել դատավորի որոշումը: Փաստաբան Հարություն Բաղդասարյանն էլ խառնվելով խոսակցությանը հայտնեց. «ՄԻՊ-ն է կարգադրել, որ քեզ ներս չթողնեն: Ինքը ստեղ էր ու իր գնալուց հետո որոշեցին»:
Նշենք, որ առավոտ էլ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին թույլ չէին տվել մտնել նիստերի դահլիճ՝ նույն պատճառաբանությամբ։ Նա շարունակում է գտնվել դատարանի շենքում, այս պահին էլ նստել է հատակին։