04 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ՀԱՊԿ-ի արտագնա նիստը ԱԺ-ում

Սեպտեմբերի 18-ին ՀՀ Ազգային ժողովում աշխատանքը կսկսի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդին կից ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության եւ  անվտանգության մշտական հանձնաժողովների նախագահների Համակարգող խորհրդակցության արտագնա նիստը:

Նույն օրը նիստի մասնակիցները հանդիպում կունենան ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ, կայցելեն Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա, ՀԱՊԿ ինստիտուտի հայկական ազգային ներկայացուցչություն, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնեն Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:

Սեպտեմբերի 19-ին ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության եւ  անվտանգության մշտական հանձնաժողովների նախագահները որպես դիտորդ կմասնակցեն ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի  “Համագործակցություն-2012” համատեղ զորավարժություններին:

 

 

ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ