08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Վարկերի պատճառով կորցնում են տները, հողամասերը, հացի փռերը. Ժողովուրդ

Հայաստանում օր օրի մեծանում է սնանկացող, իրենց տները, բնակարանները, հողամասերը գրավադրած եւ վարկային պարտավորությունները չկատարելու պատճառով դրանք կորցրած քաղաքացիների թիվը: Օրաթերթն ուսումնասիրություն է կատարել եւ պարզել, որ հայաստանյան առեւտրային բանկե­րից յուրաքանչյուրը միայն Երեւանում ունի մի քանի տասնյակից ավելի օտարման ենթակա տներ ու բնակա­րաններ:

Էլ չենք խոսում արտադրամասերի, հացի փռերի, գրասենյակային տարածքների մասին, որոնք գրավադրվել են եւ պարտքի դիմաց մնացել են բանկին: Իսկ ազգային վիճակագրական ծառայության հաշվետվու­թյուններից օրաթերթը պարզեց, որ միայն այս տարվա հունվարին իրականցվել է գրավադրման 1242 գործարք: Հատկանշական է փաստը, որ ժամանակին եղել են պատգամավորներ, որոնք օրենսդրական առաջարկ են ներկայացրել մարդու վերջին ունեցվածքը ձեռքից չխլելու մասին. Աժ ԲՀԿ խմբակցության նախ­կին պատգամավոր Լյովա Խաչատրյանը թերթի հետ զրույցում հիշել է իր ներկայացրած, բայց եւ մերժված օրի­նագիծը՝ արձանագրելով «Բանկերը հարստացան մարդկանց թալանելու հաշվին»:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ