14 ամյա պատանին զոհաբերվեց հանուն իր երազած Հայաստանի. Վարդան Պապիկյանի լեգենդը /տեսանյութ/
Վարդանը այսօր կդառնար 44 տարեկան, բայց իրեն սիրող ու հավատացող, նաև իր տեսակով հպարտացող հայերի հոգում նա միշտ կմնա 14 տարեկան:
«Պատանի, ով ֆիզիկապես երեխա էր, բայց հոգով հզոր: Ասում էր` կես մետր առաջ գնալն էլ մեր հայրենիքի օգտին է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանը (Մալական):
Պատանին, ով կյանքը դրեց հայրենիքի զոհասեղանին անհայտ կորած է համարվում: Վարդան Պապիկյանը հետևեց իր հրամանատարին Մովսես Գորգիսյանին ու չցանկացավ մնալ լուսանցքում: Նա նվիրվեց ու հեռացավ անաղմուկ: 30 տարի անց Արաբկիր վարչական շրջանի ղեկավարությունը հավերժացրեց Վարդան Պապիկյանին` խաչքարի տեսքով:
Արանկիր վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչ Դավիթ Գյուլումյանը նկատեց.«Այս պուրակը և՛ սրբավայր է, և՛ հանգստավայր, որտեղ արաբկիրցիները հանգստություն են գտնում»:
https://www.youtube.com/watch?v=3-UsOcYFex4&feature=youtu.be
Լեգենդար հրամանատար Արա Խուդավերդյանը (Կոռնիձորի Արո) Վարդանի խաչքարի կերտումը համարում
է` իմիջի վերահաստատում: Հրամանատարը նշում է, որ Վարդանը դեռ դասեր է տալու ապագա սերնդին:
https://www.youtube.com/watch?v=2a6r3Kh_9Bk
Վարդանի քույրը Հայկուհին ցավն ու կսկիծը հոգում անթեղած փորձում էր ժպտալ: Հայկուհին ցավ էր ապրում, որ եղբայրը չկա, բայց նաև հպարտ էր, որ հերոսի քույր է: Վարդանի մայրը այդպես էլ չներեց պատերազմ հրահրողներին: Նա դեռ հավատում է
` Վարդանը գալու է: Հիվանդության պատճառով չկարողացավ ներկա լինել որդու ծննդին:Նա որդու ծնունդը վերհիշեց ու կրեց իր ներսում:
Կարեն Մելիքբեյանը հոգով է հպարտ ու 30 տարի հետո ասելիք ունի (Նրան էլ պատերազմը չխնայեց…)
https://www.youtube.com/watch?v=epTHo7Bqu0o
Ծնունդդ շնորհավոր Վարդան….