27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ուսանողներին շնորհավորել է նախարարը

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը շնորհավորական ուղերձ է հղել բոլոր ուսանողներին.” Հարգելի ուսանողներ, այսօր՝ նոյեմբերի 17-ը, ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ մեր երկրում նշվում է որպես ուսանողների միջազգային օր:

Սիրով շնորհավորում եմ բոլորիդ այդ պայծառ տոնի կապակցությամբ, մաղթում ամենանվիրական երազանքների եւ իղձերի իրականացում: Հենց ձեր շնորհիվ է, որ այսօր արդեն կարող ենք վստահ լինել մեր հայրենիքի հարատեւության եւ ապագայի նկատմամբ: Այո, այդ դուք եք, ում համարձակ ծրագրերի իրագործումը թույլ կտա վաղն արդեն ունենալ մեր երազած հզոր Հայաստանը:

Այս տոնը, հիրավի, հանդիսանում է համախմբման եւ միասնականության լավագույն ավանդույթի խորհրդանիշ բոլոր երիտասարդների համար, այն նաեւ ուսանողների իրավունքների պաշտպանության օրն է:

Մեկ անգամ եւս ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ եւ մաղթում հաջողություններ ուսման մեջ”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ