20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ռուսաստանը պատրաստ է ԼՂ կարգավորման հարցով նոր գաղափարներ առաջարկել. Լավրով

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ համանախագահների հետ պատրաստ է նոր առաջարկներ ներկայացնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար, սակայն, նրա խոսքով, վերջին խոսքը պետք է լինի Երեւանինն ու Բաքվինը:

Այս մասին գրում է Interfax.az-ը:

“Ամերիկացիների եւ ֆրանսիացիների հետ մենք խթանում ենք երկու կողմերին էլ, պատրաստ ենք գաղափարներ առաջարկել Բաքվի եւ Երեւանի դիտարկմանը, սակայն վերջին խոսքը նրանցն է: ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների կողմից նախնական նյութեր կան, որոնք բանակցությունների փուլում են”,- ասել է Լավրովը:

Լավրովին հույս է ներշնչում անցած տարվա նոյեմբերին Վիեննայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ կայացած հանդիպումը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ