25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Վշտակցում է

՛՛Հայոց Արծիվները՛՛ վշտակցում է Արմեն Հովհաննիսյանի հարազատներին Հայրենակիցնե՛ր, թշնամին կրկին նոր դիվերսիայով խախտել է հրադադարի պայմանագիրը: Ցավ ի սիրտ հայ զինվոր է արիաբար զոհվել՝ կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը: 

Արցախյան ազատամարտում տարած մեր փառավոր հաղթանակից հետո, նենգադավ ոսոխը գրեթե ամեն օր, խախտելով հայոց սահմանների պաշտպանվածության խաղաղությունը՝ գնդակոծության է եթարկել սահմանամերձ գյուղերի խաղաղ բնակիչներին, չխնայելով անգամ դպրոցներն ու մանկապարտեզները:

Նա դաժանորեն դիպուկահարի գնդակը մշտապես ուղղել է մեր սահմանները պահպանող հայ զինվորի սրտին:  Հայոց բանակի աննահանջ պաշտպանները միշտ արժանի հակահարված են տվել՝ պահպանելով խաղաղության միջազգային հրամայականը:  

Փառք ու պատիվ հայոց քաջարի բանակին, նրա բազկին ու բանականությանը և խոնարհում հերոսաբար ընկած բոլոր մարտիրոսվածներին:  

՛՛Հայոց Արծիվներ՛՛ հայրենասիրական հասարական կազմակերպությունը՝ խոր ցավով իր վշտակցությունն է հայտնում հայ ժողովրդի արժանի զավակ Արմեն Լևոնի Հովհաննիսյանի ծնողներին, հարազատներին ու մարտական ընկերներին: 

Մենք մեր զորակցությունն ենք հայտնում հայոց ազգային բանակին և խոստանում միշտ լինել նրա կողքին, երդվելով, որ եթե թշնամին փորձ անի խախտել մեր երկրի սահմանները, ապա այնտեղ նա կգտնի միայն իր մահը: Զորակցությամբ՝՛՛Հայոց Արծիվներ՛՛ հայրենասիրական հասարական կազմակերության Նախագահություն

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ