16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

“Ժողովուրդին” մերժեցին

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը (նախագահությամբ դատավորներ Կարինե Հակոբյանի, Տիգրան Սահակյանի, Գոհար Մատինյանի), սեպտեմբերի 6-ին կայացրած վճռով ուժի մեջ է թողել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը` մերժելով՝  “Ժողովուրդ” օրաթերթի բողոքը:

Հիշեցնենք, որ “Ժողովուրդ”-ը 2011թ. հոկտեմբերի 7-ի համարում տպագրել էր հոդված` մեջբերելով Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ Աննա Թորոսյանի խոսքերը, որ Գեղարքունիքի արդեն նախկին մարզպետ, ԲՀԿ-ական Նվեր Պողոսյանն իր վարորդի միջոցով 3000 դոլար կաշառք է վերցրել նույն գյուղի դպրոցում պատմության ուսուցչի թափուր տեղի մրցույթում մյուս թեկնածուի հաղթանակն ապահովելու համար:

Ընդ որում` “Ժողովուրդ”-ը նույն հոդվածում հրապարակել էր նաեւ մարզպետի կարծիքը` իրեն հասցեագրված մեղադրանքների առնչությամբ: Սակայն Պողոսյանն իր կուսակցապետի մոտ վստահություն ձեռք բերելու համար, հայց ներկայացրեց դատարանª պահանջելով հերքել իր “պատիվն ու արժանապատվությունն արատավորող”  տեղեկությունները: Ընդգծենք, որ մինչ այդ, Պողոսյանը հերքման տեքստ չէր ներկայացրել խմբագրություն, փոխարենը իր ՙպատիվն արատավորելու՚ համար “Ժողովուրդ”-ից պահանջում էր 2,5 մլն դրամ:

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Թամրազյանն էլ ՙհալած յուղի տեղ ընդունելով՚ մարզպետի հավաստիացումները, թե ինքը հանրային դեմք է եւ թերթն իրավունք չունի իր մասին որեւէ բան գրել, վճռեց “Ժողովուրդ”-ին տուգանել 200 հազար դրամով (100 հազարը փաստաբանական ծախսերի, 100 հազարըª Պողոսյանի արժանապատվության համար): Իսկ Վերքաննիչ քաղաքացիական դատարանն էլ անփոփոխ է թողել Թամրազյանի կայացրած վճիռը:

Նկատենք, որ ապօրիի գործարքների հետ նույնացվող դատարանները վճիռ կայացնելիս առաջ հաշվի չեն առել իրողությունը, որ “Ժողովուրդ”-ը նյութը տպագրել է` պահպանելով օրենքի եւ էթիկայի բոլոր նորմերըª նշելով ինֆորմացիայի աղբյուրը: Ավելին՝ Վերաքննիչ դատարանը նշել է, որ թերթը, նախքան տեղեկությունները հրապարակելը, պարտավոր էր ստուգել դրանց արժանահավատությունը:

Անհասկանալի է, թե ինչպես պետք է դա աներ: Օպերատիվ գործողություններ աներ, փողը մշակեր, տար վարորդին ու միանգամից նկարեր, որ դա դիտվեր որպես ապացույց: Չէ որ թերթը նման լիազորություն չունի, բացի այդ էլ` լրատվամիջոցն ազատվում է պատասխանատվությունից, եթե բարեխղճորեն մեջբերել է ուրիշի ուղղակի խոսքը:

Ինչեւէ, ստացվում է, որ քաղաքացին դժգոհել է մարզպետի գործունեությունից, հայտնել է իր ունեցած ինֆորմացիան` թերթի միջոցով, ոստիկանությունն էլ, որ պարտավոր էր պատժել կողմերից մեկին, անմիջապես անմեղ է համարել ինչպես Պողոսյանին, այնպես էլ Աննա Թորոսյանին՝ ողջ “կուժն ու կուլան” կոտրելով օրաթերթի գլխին: Ու այսպես էլ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բարեփոխում է արդարադատության համակարգը: “Ժողովուրդ”-ը կբողոքարկի այս դատավճիռը:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ