Դեղերը դեղատոմսով դուրս գրելու ռիսկերը. շոկ կառաջանա /տեսանյութ/
«Բոլորս գիտենք, թե վերջին թանկացումները ինչ վիճակի են հասցրել ազգաբնակչությանը ու դրան գումարված դեղերը դեղատոնմսով դուրս գրելու իրավիճակը:Այսինքն ուզում են ամեն բան կանտրոլի տակ պահել: Ես, որպես բժիշկ կողմ եմ, որ ամեն հիվանդ ստանա իր հասանելիք դեղերը: Բայց այստեղիղց առաջանում եմ այլ բայցեր»,-այսօր՝ փետրվարի 28-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը:
Հակոբյանի խոսքով՝ կան պրեպարատներ, որ չի կարելի չարաշահել, սակայն օրենքը ունի բացասական դրույթներ, որոնք հնարավոր չէ հեշտությամբ կարգավորել:
Սպառողների պաշտպանը նկատում է, որ այսօր բժիշկները նշանակում են ամենաթանկ և ամենաանորակ դեղերը, որոնք ոչ թե բուժում են, այլ ուղղակի թեթև փակում են հիվանդությունը.«Ո՞վ պետք է վերահսկի բժշկին, ով կուղորդի հիվանդին այն դեղատուն, որտեղից ինքը շահ կունենա»,-ընդգծեց Մելիտա Հակոբյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: