«Ելք»-ը հայտարարեց՝ իրենց քվեները կեղծվել են
Արդեն տեղեկացրել ենք, որ խորհրդարանում ընտրվել են Բարձրագույն դատական խորհրդի անդամնեը: «Ելք» խմբակցությունը որոշել էր ազատ քվեարկել բացի Գևորգ Դանիելյանից ու Գագիկ Հարությունյանից, նրանց պիտի դեմ քվեարկեին, իսկ «Ծառուկյան» դաշինքը՝ կողմ:
Սակայն հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը հայտարարեց, որ Գագիկ Հարությունյանին ընամենը 2 դեմ քվե է եղել: «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ վարման կարգով խոսելով հայտարարեց, որ ասյ թեմայով պետք է մանրամասն քննություն անցկացնել, քանի որ կեղծել են իրենց քվեները, իրենք դեմ են քվեարկել Գագիկ Հարությունյանին: «Մանր ժուլիկություն է՝ ներքաղաքական հեռու նկատակներով գնացող, մեծամասնության կողմից ՝ ընդդեմ «Ելք» դաշինքի»:
Գագիկ Մելիքյանն ասաց, որ անհիմն հայտարարությունների կարիք չի տեսնում, իսկ այս հայտարարությունն անհիմն է: Նա հիշեցրեց, որ հանձնաժողովի բոլոր անդամները ստորագրել են արձանագրության ներոք, այդ թվում «Ելքի» անդամ Լենա Նազարյանը:
Լենա Նազարյանն ասաց, որ մասնակցել է հաշվարկին, սակայն չի կարող վստահ լինել, որ դեմ քվեաթերեիկները չեն փոխարինվել կողմերով:
«Մենք էլ կարող ենք ասել, որ ձեր ասածները ենթադրություններ են, մենք լուրջ մարդիկ ենք, ԱԺ պատգամավորներն ենք, կա արձանագրություն, որը ստորագրվել է բոլորի կողմից»,-հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Ելքից» պահանջեցին վերահաշվարկ, ինչին համաձայնեց ՀՀԿ և «Ծառուկյան» խմբակցությունները ևս: