27 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ԱԺ-ում մեկնարկել են ԲԴԽ ընտրությունները

Այս պահին Ազգային ժողովում մեկնարկել են ԲԴԽ ընտրությունները։ 

Հիշեցնենք, որ ՀՀԿ և ՀՅԴ խմբակցություններն ԱԺ կողմից ընտրվող բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի հինգ անդամների պաշտոններում առաջադրել են՝ առաջին պաշտոնում՝ Գագիկ Գարուշի Հարությունյանին, երկրորդ պաշտոնում՝ Գևորգ Բալաբեկի Դանիելյանին, երրորդ պաշտոնում՝ Լիպարիտ Ռոբերտի Մելիքջանյանին, չորրորդ պաշտոնում՝ Հայկ Արտաշեսի Հովհաննիսյանին, հինգերորդ պաշտոնում՝ Սերգեյ Գուրգենի Մեղրյանին:

Այսօր ընտրվելու է նաև Պետական-իրավական և մարդու հարցերի պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահը: Միակ թեկնածուն ՀՀԿ-ական Գևորգ Կոստանյանն է: Նախկին նախագահ Հրայր Թովմասյանը հրաժարվել է այս պաշտոնից, քանի որ իր թեկնածությունն է առաջադրել ՍԴ անդամի թափուր տեղի համար:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ