Շոկ․ կինը 30 տարի ապրել է մոր դիակի հետ նույն տանը /տեսանյութ/
Սարսափելի միջադեպ է տեղի ունեցել Ուկրաինայի Նիկոլաեւ քաղաքում։ Տեղի բնակարաններից մեկում հայտնաբերվել է կնոջ դի, որը բնակարանում էր մնացել 30 տարի։
Ոստիկանությունը պարզել է, որ 30 տարի շարունակ մոր դիակի հետ նույն տանն ապրել է նրա դուստրը, ում ոտքերը կաթվածահար վիճակում են, նա չի կարողանում քայլել։
Ոստիկանությունից նշել են, որ բնակարանն ամբողջովին կեղտի ու աղբի մեջ է եղել։ Այժմ կնոջը տեղափոխել են հիվանդանոց, նրա ոտքերը պետք է անդամահատեն։
Այլ մանրամասներ չի նշվում։