Ադրբեջանը այս պահին «դաբրո» չունի. Կոռնիձորի Արո
«Այս պահին պատերազմի վերսկսումը բացառում եմ: Սրանք սովորական սթափության կրակոցներ են»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը (Կոռնիձորի Արո):
Հրամանատարը ընդգծեց, որ պատերազմ սկսելու հրահանգը պետք է տրվի գերտերությունների կողմից:
««Դաբրո» չունի և այս պահին իր ինքնակործանման տեմպը չի մեծացնի»,-նշեց Արա Խուդավերդյանը:
Խուդավերդյանը հավելեց, որ ընտրությունների նախաշեմին հնարավոր են դեպքերի զարգացումներ, բայց լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը փոքր է:
Նշենք, որ Ադրբեզանական ԶՈՒ-ն երեկ երեկոյան գնդակոծել էր Տավուշի մարզի մի քանի գյուղերի և դիրքերի ուղղությամբ: