27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Բաբայանը չէր պայթեցնելու նախագահի ինքնաթիռը.փաստաբանը մանրամասնեց/տեսանյութ/

«Ես ընդամենը արդարություն էի ակնկալում: Ակնկալում էի, որ վերաքննիչ բողոքը բավարարվեր»,-լրագրողների հետ զրույցում ասաց Սամվել Բաբայանի շահերի պաշտպան Ավետիս Քալաշյանը:

Արդեն հայտնել ենք, որ Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի նկատմամբ առաջին ատյանի կայացրած վճիռը:

Քալաշյանը անդրադարձավ հանգամանքին, որ երեկ բողոքի քննության ժամանակ ամբաստանյալներից երկուսը՝ Սանասար Գաբրիելյանն ու Արմեն Պողոսյան հայտարարություններ արեցին, որ նախկինում չէին արել: Երկուսն էլ նոր հանգամանքներ էին նշել, որը կարող էր հիմք հանդիսանալ դատաքննությունը վերսկսելու համար:

Սանասար Գաբրիելյանը հայտարարեց.«Ինձ զգուշացրել են, որ եթե Էջմիածնում շտաբ բացեմ, կձերբակալեն»: 

Արմեն Պողոսյանն էլ հայտնեց, որ  «Իգլայի» խողովակն ԱԱԾ-ին հանձնած Հրաչյա Մայիլյանը դա արել է՝ շահադիտական նկատառումներից ելնելով:

Պատասխանելով հարցին, թե Սամվել Բաբայանը «Իգլան» ձեռք էր բերել Սերժ Սարգսյանի ինքնաթիռը պայթեցնելու համար, Ավետիս Քալաշյանը ասաց.«Անհեթեթություն է»:

Նշենք, որ ըստ մեղադրանքի ԼՂ ՊԲ նախկին հրամանատարը դրդել է մի խումբ անձանց ձեռք բերել, փոխադրել և պահել ապօրինի ռազմամթերք՝ «Իգլա» զենիթահրթիռային համալիրը, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված եվրո թղթադրամներ:

Առաջին ատյանի դատարանը Սամվել Բաբայանին դատապարտել է 6 տարվա ազատազրկման:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ