01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Քաղաքականության մեջ շնորհակալություն չեն հայտնում. Գ. Սահակյանը՝ «Ծառուկյան» դաշինքից (տեսանյութ)

«Վերջին հաշվով պետք է մտածել, որ մենք մեծամասնություն ենք կազմում: Իհարկե, ես որոշակիորեն մոտ եմ Արմեն Սարգսյանի հետ և մի քանի անգամ ասել եմ, որ շատ ճիշտ ընտրություն է»,-ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե ՀՀԿ-ն ողջունում է «Ծառուկյան» դաշինքի որոշումը՝ կողմ քվեարկել նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին, ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը: 

Դիտարկմանը, թե նախագահ Սերժ Սարգսյանն էլ էր հայտարարել, որ ցանկալի է, որ Արմեն Սարգսյանը բոլորի կողմից ընտրված նախագահ լինի, Գ. Սահակյանն արձագանքեց, որ իհարկե, դա շատ լավ է: Հարցին, թե հնարավոր է, որ ինչ-որ կերպ շնորհակալություն հայտնեն «Ծառուկյան» դաշինքին՝ օրինակ ընդգրկելով կոալիցիայում, Սահակյանն ասաց, թե քաղաքականության մեջ շնորհակալություն չեն հայտնում: «Չկա նման գործելակերպ»:

Իսկ կոալիցիայի վերաբերյալ նա նշեց, որ եթե «Ծառուկյան» դաշինքը ցանկանումէ  մտնել կոալիցիա, պետք է հաշվի առնել քաղաքական պայմանները, և եթե պետության համար դա անհրաժեշտություն է, ուրեմն, դրական քայլ է:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ