27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Մեր երկրում գեներալ են դատում, ուրեմն ադրբեջանցին կարող է մտածել Երևանի մասին»/տեսանյութ/

«Վերաքննիչ դատարանի որոշումը շարունակությունն էր այն որոշման, որը մենք տեսանք առաջին ատյանի դատարանում: Երկու պարագայում էլ ունենք շինծու գործի քաղաքական որոշում»,-այսօր՝ փետրվարի 27-ին Վերաքննիչ քրեական դատարանում,անդրադառնալով Սամվել Բաբայանի բողոքի վերաբերյալ վերաքննիչ դատարանի որոշմանը, լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Արնդրանիկ Թևանյանը:

Արդեն հայտնել ենք, որ վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց առաջին ատյանի վճիռը: Քաղաքագետի խոսքով՝ երեք դատավորներն էլ վճիռը կարդալուց հետո փախուստի դիմեցին:

«Դատավորներն էլ էին զգում, որ ամոթալի որոշում է, քանի որ պատասխան են տալու ոչ միայ ներկա, այլ նաև գալիք սերնդի առաջ: Սա քաղաքական որոշում էր և ամենաամոթալին այն է, որ ադրբեջանցիները տեսնելով մեր երկրի քաղաքական գործընթացները և հասկանալով, որ բանակ ղեկավարած գեներալին մեր երկրում շինծու մեղադրանքով դատում են, ապա կմտածեն Երևանը գրավելու մասին: Սա քաղաքական պատասխանատվություն է դնում գործող իշխանության վրա»,-ընդգծեց քաղաքագետը:

Նշենք, որ ըստ մեղադրանքի ԼՂ ՊԲ նախկին հրամանատարը դրդել է մի խումբ անձանց ձեռք բերել, փոխադրել և պահել ապօրինի ռազմամթերք՝ «Իգլա» զենիթահրթիռային համալիրը, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված եվրո թղթադրամներ:

Առաջին ատյանի դատարանը Սամվել Բաբայանին դատապարտել է 6 տարվա ազատազրկման:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ