Բաբայանին մերժեցին.լարված իրավիճակ/տեսանյութ/
Վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ հրապարակեց Արցախի պաշտպանության բանակի նախկին հարամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի վերաքննիչ բողոքի վճիռը:
Առաջին ատյանի վճիռը մնաց անփոփոխ:
Նշենք, որ Վերաքննիչ դատարան էր դիմել նաև «Իգլա»-ի գործով երեք տարվա ազատազրկման դատապարտված Սանասար Գաբրիելյանը:
Ըստ մեղադրանքի՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն եւ պահելուն, ինչպես նաեւ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք: Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաեւ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու եւ փոխադրելու։
Առաջին ատյանի դատարանի վճռով Սամվել Բաբայանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման։
Մանրամասները՝ տեսանյութում: