07 Հունիսի, Saturday, 2025
KFC

2014թ.-ին եւս շուրջ 400 բակ կբարեկարգվի ու կկահավորվի

Մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում բակերի բարեկարգման  աշխատանքները վերջին մի քանի տարիների ընթացքում հասան աննախադեպ ծավալների: Գործընթացն իրականացվեց մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Բնակիչների լիարժեք հանգսիտն ու հարմարավետությունն ապահովելու նպատակով բակային տարածքներում ցուցաբերվեց համալիր մոտեցում:

Ասֆալտապատման, արտաքին լուսավորության ու ոռոգման համակարգերի արդիականացման եւ կանաչապատման աշխատանքներին զուգահեռ, իրականացվեցին նաեւ կահավորման աշխատանքներ: Միայն 2013թ. ընթացքում բարեկարգված ավելի քան 400 բակերում տեղադրվել են 380 մանկական տարբեր խաղեր, շուրջ 700 մարզական գույք, 1700 նստարաններ, 200 զրուցարաններ ու ֆուտբոլի 19 փոքր խաղադաշտեր: Որոշ բակերում տեղադրվել են նաեւ ցայտաղբյուրներ ու շատրվանային փոքրիկ համալիրներ: 2013թ. ծրագրի շրջանակում շուրջ 240 բակերում էլ ընդհանուր գումարով 11990 քմ մակերեսների նկարազարդման աշխատանքներ են իրականացվել:

Հարմարավետ ու բարեկարգ մայրաքաղաք ունենալուն ուղղված քաղաքային իշխանության որդեգրած այս քաղաքականությունը 2014 թվականին էլ նշանակալի զարգացումներ կունենա:

Բակերի բարեկարգման այս տարվա ծրագրով արդեն իսկ ամրագրված ու հաստատված եւս 400 բակերի բարեկարգման աշխատանքները գարնանից սկսած գործնական ընթացք կստանան: Գործընթացը բոլոր բակերում այս տարի եւս իրականացվելու է նույն սկզբունքներով, չափորոշիչներով ու մոտեցումներով: 2014-ին բակերի համալիր բարեկարգման ծրագրի շրջանակում շարունակական է լինելու նաեւ Երեւանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցությունը:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության

եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ